Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանների վերաբերյալ

ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանների վերաբերյալ
17.11.2020 | 14:28

ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանների, այդ համաձայնության մեջ Թուրքիայի դերի վերաբերյալ՝ երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները:

Փարիզում պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի բանակցությունների թեմաների վերաբերյալ հարցին ամերիկացի դիվանագետներն արձագանքել են. «Նրանք շատ են խոսել Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես երկու համանախագահողներ, նրանք կիսում են նույն կարծիքը, ինչ մենք՝ մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի գործընթացում համանախագահների դերին»:


Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «ճանաչել են Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք հանգեցրել են զինադադարի, որը, փաստորեն, տևում է մոտ մեկ շաբաթ, բայց գտնում են, որ դեռ շատ հարցեր կան, որոնք Ռուսաստանից հստակություն են պահանջում համաձայնագրի պարամետրերի վերաբերյալ՝ ներառյալ Թուրքիայի դերի և այլն, [իրավիճակի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ] ստանալու համար»:

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ